Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված հետազոտություններ և փորձնական նախագծեր Մարմարիկ գետահովտի բնակավայրերում (Հայաստան, Կոտայքի մարզ)

Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված հետազոտություններ և փորձնական նախագծեր Մարմարիկ գետահովտի բնակավայրերում (Հայաստան, Կոտայքի մարզ)

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գործակալության (FDFA) «Շրջակա միջավայր և անվտանգություն» հետազոտական ծրագրի շրջանակներում իրականացվող այս նախագիծը նպատակաուղղված է Հայաստանի և Վրաստանի համայնքներում էներգետիկայի և բնական պաշարների կառավարման հետազոտմանը: Հետազոտության այս վերջին փուլը (2018 – 2019) ուղղված է մեթոդոլոգիայի տեղայնացմանը և ինստիտուցիոնալ զարգացման

Հայաստանի և Վրաստանի հեռավոր գյուղական կամ լեռնային շրջաններում մարդիկ գտնում են, որ տեղական մակարդակում իրենց իրավիճակը բավարար չափով չի հետազոտված:

Այս բացը լրացնելու համար FDFA «Շրջակա միջավայր և անվտանգություն» ծրագիրը, կոնկրետ այս նախագծի միջոցով, փորձում է Հարավային Կովկասի այս տարածաշրջանում ներդնել բնական ռեսուրսների կառավարման «ներքևից վերև» մոտեցումները, կենտրոնանալով էներգետիկայի վրա, ներառյալ՝ միջհամայնքային անդրսահմանային ինստիտուցիոնալ փոխանակումն ու զարգացումը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանից «ԽԱԶԵՐ» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը, Վրաստանից «Կանաչների շարժում» հասարակական կազմակերպությունը, Շվեյցարիայի Բերնի համալսարանի Զարգացման և շրջակա միջավայրի կենտրոնը (CDE) և Երևանի և Թբիլիսիի գործընկեր պետական համալսարանները:

Իրականացվող ծրագրի ընդհանուր նպատակն է տեղական մակարդակում բնապահպանական համագործակցության խթանումը՝ հետազոտողների, գյուղացիների և փորձագետների միջև անդրսահմանային կայուն գործընկերության հաստատման միջոցով:

Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել Մարմարիկ գետի ջրհավաք ավազանի բնակավայրերը և իրականացնել փորձնական նախագծեր: Դրանք են Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ և Արտավազ գյուղերը, ինչպես նաև Հրազդան քաղաքային համայնքի կազմում գտնվող Վանատուր և Ջրառատ բնակավայրեր

Project Documents

Press release

Press release