ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Սույն հետազոտությունը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվել է ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական Հասրակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում:

Կլիմայի փոփոխության ոլորտում, Փարիզյան համաձայնագրով նախատեսված զարգացող երկրների, դրանց թվում նաև Հայաստանի պարտավորությունները (ներդրումները) մեկնարկում են 2020թ.-ից: Դրանց մեծ մասի կատարումը տեղի է ունենալու տեղերում, առաջին հերթին՝ համայնքներում: Պետությունը պարտավոր է ստեղծել Կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումների խթանման պայմաններ, այդ թվում ներքին ու արտաքին ֆինանսական ռեսուրսների ապահովում:

Սույն նախագծով վերլուծություն է կատարվել Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված մի քանի նախագծերի ու ծրագրերի նկատմամբ, ինչպես նաև պետության քաղաքականության, քաղաքացիական բնակչության ներգրավվածության ու մասնակցության վերաբերյալ։

Ուսումնասիրություն