ՆԵՐԴՐՈւՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈւ ՀՐԱՎԵՐ

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) կողմից ֆինանսավորվող ու «Խազեր» ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների” (INDC) ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին եվ փոքր քաղաքային եվ գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում «Խազեր» ՀԿ-ն հրավիրում է մասնակցել կլիմայի փոփոխության մեղմմանն ու որպես ուղեկցող արդյունք՝ կլիմայի փոփոխությանը հարմարվողականության բարձրացմանն ուղղված նախագծերի մրցույթին:

Մրցույթի նպատակն է բացահայտել և ֆինանսավորել համայնքների (բնակավայրերի) սոցիալ-տնտեսական կարիքներին համահունչ, ոլորտային հիմնախնդիրների լուծմանն ու համայնքների զարգացմանն ուղղված բնապահպանական  ուղղվածության նախագծեր:

Նախագծերի ընդհանուր բյուջեն կազմում է 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հավանության արժանացած յուրաքանչյուր նախագծի իրականացման համար նախատեսվում է տրամադրել շուրջ 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի աջակցություն նյութական/բնեղեն տեսքով այն համայնքներին (բնակավայրերին), որտեղ բնակիչները պատրաստ են ստեղծել Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ և համաձայն են նախագծի արդյունքում ստացվող եկամուտները կառավարել շրջանառու ներդրումների սկզբունքով (տե՝ս կից ներկայացված բուկլետը): Նախագծի ընտրության պարտադիր նախապայմաններից է համայնքի (բնակավայրի) կողմից և/կամ այլ աղբյուրներից դրամական և/կամ բնեղեն տեսքով համաֆինանսավորման առկայությունը։

Մրցույթին կարող են դիմել ՀՀ փոքր քաղաքային և գյուղական համայնքներում (բնակավայրերում) տեղի բնակչության մասնակցությամբ ձևավորված քաղաքացիական նախաձեռնող խմբերը և արդեն ձևավորված հիմնադրամները, ինչպես նաև ՏԻՄ-երը, համատիրությունները, որոնք պատրաստ են այս նախագծով ստեղծված միջոցների շահագործումից ստացված եկամուտները կառավարել քաղաքացիական շրջանառու ներդրումների սկզբունքով:

Կից բերված ձևաչափով կազմված ներդրումային նախագծերը կընդունվեն մինչև ներդրումային նախագծերի համար նախատեսված բյուջեի սպառվելը: «ԽԱԶԵՐ» ՀԿ-ն հանձն է առնում հայտատուներին տրամադրել տեխնիկական, փորձագիտական, խորհրդատավական ծառայություններ Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման և ներդրումային նախագծերի մշակման հարցում: Խորհրդատվական հանդիպումները տեղի կունենան ուրբաթ օրերին ժ.18:30-ից 20:00, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում (Երևան 0010, Խանջյան 11, 4-րդ հարկ)

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Հեռ.՝ 091 240 081,  093 737 279: 

Էլ.փոստ՝ [email protected],  a.hambartsumyan@khazer.org:

 

ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ

  1. Նախագծի անվանումը:
  2. Նախագիծը ներկայացնող կառույցը, հիմնադրման ամսաթիվը, կազմակերպության ղեկավարը և իրականացման պատասխանատուն, կոնտակտային տվյալները (գրանցման և գործունեության հասցե, հեռախոս, էլ փոստ և այլն): Նախաձեռնող խմբերի դեպքում՝ բնակիչների ընդհանուր ժողովի արձանագրությունը:
  3. Նախագծի իրականացման վայրը (Մարզ, համայնք/բնակավայր):
  4. Նախագծի համառոտագիր՝ թեմատիկ ոլորտը, նախագծի նպատակը, ակնկալվող արդյունքը, իրականացման հիմնական քայլերն ու տևողությունը, նախագծի արժեքը, որում՝ ՓԴԾ նախագծից ակնկալվող գումարի չափը (ոչ ավելի քան 1 էջ):
  5. Կարիքի հիմնավորումը, առկա իրավիճակը և նախագծի իրականացման համար առկա նախադրյալները (ոչ ավելի քան 1 էջ):
  6. Սպասվող բնապահապանական (այդ թվում՝ կլիմայի փոփոխության մեղմման) և սոցիալական ազդեցությունը (ոչ ավելի քան 0,5էջ):
  7. Տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, ստեղծված հիմնադրամներին ներդրումների վերադարձելիության տևողությունն ու հաշվարկը:
  8. Մանրամասն բյուջեն և իրականացման հստակ ժամանակացույցը։
  9. Ներդրումային նախագծի կայունության ու շարունակականության հիմնավորումը և երաշխիքները (ոչ ավելի քան 0,5 էջ):
  10. Սեփական և հնարավոր հարակից կամ հավելյալ ներդրումների ձևը և չափը:
  11. Հնարավոր ռիսկերը և դրանց կառավարման Ձեր մոտեցումները (ոչ ավելի քան 0,5 էջ):
  12. Նախագծի մրցունակությանը նպաստող լրացուցիչ տեղեկատվություն՝ օր. տեղեկատվություն նախկինում հաջողությամբ իրականացված նախագծերի մասին, նմանատիպ գործունեության նախկին փորձը, տեղում առկա մասնագիտական ներուժը և այլն:

Ներդրումային նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության գրանցման վկայականը, նախաձեռնող խմբի դեպքում՝  համայնքի կամ բնակավայրի կամ համատիրության բնակիչների ընդհանուր ժողովի արձանագրությունը:

Ֆայլեր.

Բուկլետ

Հայտարարություն