«ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների» (INDC) ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին եւ փոքր քաղաքային եւ գյուղական համայնքներում (ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ)

Բնական էկոնոմիկայի ֆինանսական գործիքը

Կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված Փարիզյան համաձայնագրով աշխարհի բոլոր երկրները եկել են համաձայնության ու ստանձնել պարտավորություններ միահամուռ ջանքերով զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը, որպեսզի այն չգերազանցի 2 աստիճանը,  համեմատած նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ջերմաստիճանի հետ: Հայաստանը ևս ստանձնել է համապատասխան քանակական հանձնառություն սահմանափակելու ջերմոցային գազերի իր արտանետումները և ամրագրել դա ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015թ.-ի N 41 արձանագրային որոշմամբ որպես «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ /ներդրումներ” (INDC)» [հղում]: Այդ հանձնառությունները կատարելու համար նշված փաստաթղթով Հայաստանը որոշել  է նաև ստեղծել ուրույն ֆինանսական գործիք՝ «Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»-ի ձևաչափով: Նկատի ունենալով, որ նշված պարտավորությունների  գերակշռող մասը պետք է իրականացվեն տեղական՝ համայնքային  մակարդակում, ՀՀ կառավարության 2017թ.-ի հունիսի 19-ի N646-Ա որոշմամբ հանձնարարված էր ստեղծել նաև համայնքային մակարդակի քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ [հղում]:

Հիմք ընդունելով վերը նշվածը «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը դիմել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին ու, ստանալով հավանություն ու օժանդակություն,  իրականացնում է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Փոքր դրամաշնորհների  ծրագրի «ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների” (INDC) ֆինանսական մեխանիզմի ներդրում միջին եվ փոքր քաղաքային եվ գյուղական համայնքներում» նախագիծը(ՓԴԾ նախագիծ): Նախագծի մասին համառոտ տեղեկությունը տեղակայված է հետևյալ կայքէջերում http://www.sgp.am/am/Projects?id=79  և https://khazer.org/hy/hh-inds/

Վերը նշված նորարարական ֆինանսական մեխանիզմի մասին նախնական պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել ՓԴԾ նախագծի շրջանակում պատրաստած տեսաֆիլմը հետևյալ հղումով Բնական էկոնոմիկայի ֆինանսական գործիքը / The financial mechanism of the natural economy

Գրքույկը նվիրված է Հայաստանի փոքր քաղաքային ու գյուղական բնակավայրերում «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ–ի շրջանակային կոնվենցիայի ու Փարիզյան համաձայնագրի դրույթների կատարման կազմակերպչական ու նորարարական ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը, որը հիմնված է մարդու բնական իրավունքի վրա ու նպատակաուղղված է կլիմայի փոփոխության մեղմմանն ու կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և միաժամանակ՝ բնակչության սոցիալ–տնտեսական զարգացմանն ու ամրապնդմանը։