«ԽԱԶԵՐ» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված ներդրումային նախագծերի մրցույթին: Մրցույթի նպատակն է բացահայտել և ֆինանսավորել համայնքների (բնակավայրերի) սոցիալ-տնտեսական կարիքներին համահունչ բնապահպանական ուղղվածության նախագծեր:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հավանության արժանացած յուրաքանչյուր նախագծի իրականացման համար նախատեսվում է տրամադրել մինչև 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի աջակցություն նյութական/բնեղեն տեսքով այն համայնքներին (բնակավայրերին), որտեղ բնակիչները պատրաստ են ստեղծել Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ (տե՝ս կից ուղարկված բուլկետը): Նախագծի ընտրության պարտադիր պայմաններից է համայնքի (բնակավայրի) կողմից և/կամ այլ աղբյուրներից դրամական և/կամ բնեղեն տեսքով համաֆինանսավորման առկայությունը։

Մրցույթին կարող են դիմել ՀՀ փոքր քաղաքային և գյուղական համայնքներում (բնակավայրերում) տեղի բնակչության մասնակցությամբ ձևավորված քաղաքացիական նախաձեռնող խմբերը:

Կից բերված ձևաչափով կազմված ներդրումային նախագծերը կընդունվեն մինչև մրցույթի համար նախատեսված բյուջեի սպառվելը: Կարիքի դեպքում «ԽԱԶԵՐ» ՀԿ-ը հանձն է առնում հայտատուներին տրամադրել տեխնիկական, փորձագիտական, խորհրդատավական ծառայություններ Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման և ներդրումային նախագծերի մշակման հարցում:

Հարցերով և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Հեռ.՝ 091 240 081:  093 737 279:  093 540 944

Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։,  a.hambartsumyan@khazer.org:

 

https://www.youtube.com/watch?v=22WWdjNGoJI&feature=youtu.be