Քաղվածք

«Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում. Հայաստան» վերլուծությունից
http://redcross.am/public/files/admin_upload/files/CVA%20ARMENIAN.pdf
Հայաստանի Հանրապետության տարածքը 29.743 հազար ք.կմ., աշխարհագրորեն  գտնվում է Հայկական լեռնաշխարհի (անվանումը Armenishe Hochlandes տվել է Գերման Աբիխը` 1843թ.) հյուսիսարևելյան մասում և կազմում է այդ լեռնաշխարհի 8%-ը: Շրջապատող Փոքրասիական ու Իրանական սարահարթերի նկատմամբ Հայկական լեռնաշխարհը բարձր է 600-800 մետրով ու դրանց համեմատությամբ, մի “լեռնային կղզի” է:  Դա նկատվել է 19-րդ դարում [Էդուրդ Զյուս] և այդպես անվանվել (Berginzel)`  նրա երկրաբանական ու աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով [Հ.Կ.Գաբրիելյան, “Հայկական լեռնաշխարհ”, Երևան, 2000թ]: Կլիմայական առանձնահատկություն¬ների տեսակետից ծովի մակարդակից այդ աշխարհագրական տարածքի բարձր տեղադիրքը  ունի մեծ նշանակություն, քանի որ 600-ից 800 մ. բարձրությունների տարբերությունը օդի միջին ջերմաստիճանի մեջ “դրսևորվում” է միջինը  մոտ 5-7 աստիճան տարբերությամբ, ինչը շրջակա տարածքների նկատմամբ հսկայական կլիմայական տարբերությունների ու առանձնահատկությունների է հանգեցնում: Դրա շնորհիվ այն կարելի է անվանել նաև “էկոհամակարգային կղզի”: